Խոշոր վթար․ տուժածներից 2-ի վիճակը ծանր է
Մայիսի 5-ին, ժամը 07։39-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնապատ գյուղի մոտակայքում (Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին) տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է օգնություն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107» և «VAZ-2106» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Հ․ Ռ․-ն (ծնված 1996 թ.), Ա․ Թ․-ն (ծնված 1988 թ.) և Խ․ Ո․-ն (ծնված 2006 թ․) տեղափոխվել են Վանաձորի ԲԿ, որտեղ Հ․ Ռ․-ի և Ա․ Թ․-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Խ․ Ո․-ինը՝ միջին ծանրության։
Փրկարարները «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Գ․ Վ․-ին (ծնված 2002 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ։