Այս տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի. Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Թուրքիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով է հայ-ադրբեջանական հարաբերություններին, նշել է որ Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ.
«Մենք պատրաստ ենք և հետաքրքրված խաղաղության պայմանագրի կնքման հարցում։ Մենք որևէ խնդիր չենք տեսնում առևտրի համար տարածաշրջանը բացելու հարցում։ Ադրբեջանից Նախիջևան, ինչպես նաև Թուրքիա բեռները կարող են տեղաշարժվել ազատ՝ իհարկե, հաշվի առնելով Հայաստանի օրենսդրությունը և ինքնիշխանությունը»։
Ըստ Սիմոնյանի՝ Հայաստանն Ադրբեջանին մշտապես առաջարկել և առաջարկում է սահմանին տեղակայված զորքերի հայելային ետքաշում.
«Այս տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի, և մենք լիահույս ենք, որ Թուրքիան գործուն քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Անկարայում է` մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին եւ Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:
Նմանատիպ հոդվածներ
«Նրա մայրը հայ է․․նրա տատիկն էլ է հայ»․ Էրդողանն ու նրա գլխավոր մրցակիցը մեղադրում են իրար
Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ըստ վերջին հարցումների, թափ է հավաքում Թուրքիայում նախընտրական մրցավազքում։...
Պուտինը Կրեմլի վրա հարձակման հետևանքով չի տուժել
Կրեմլի նստավայրի վրա Կիևի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել, հայտնում է Կրե...
ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Թուրքիայի տարածքով ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ թռիչքների արգելքի մասին
ԱՄՆ պետքարտուղարության իր անհանգստությունն է հայտնել հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու...
Վաշինգտոնում շարունակվում են հայ-ադրբեջանական քննարկումները
Վաշինգտոնում հայ-ադրբեջանական քննարկումներն այսօր ևս շարունակվում են։ Այս մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսն...