«Նրա մայրը հայ է․․նրա տատիկն էլ է հայ»․ Էրդողանն ու նրա գլխավոր մրցակիցը մեղադրում են իրար
Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ըստ վերջին հարցումների, թափ է հավաքում Թուրքիայում նախընտրական մրցավազքում։ Արդեն 48,6%-ը պատրաստ է քվեարկել նրա օգտին. տվյալները հաշվարկել են Optimar հետազոտական կենտրոնում՝ ապրիլի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում 3005 մարդկանց շրջանում հարցում անցկացնելով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին հավաքել է ձայների 51,4 տոկոսը։ Թուրքական մոնիտորինգի մեկ այլ հետազոտության արդյունքների համաձայն՝ առաջին տեղում Քըլըչդարօղլուն է՝ 47,3%-ով, երկրորդում՝ Էրդողանը՝ 41,9%-ով։
Նրա և Էրդողանի միջև պայքարն այնքան է սրվել, որ գործող նախագահը հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդին հիշեցրել է, որ իր մայրը հայ է։ Այս մասին գրում է rusarminfo-ն:
Քըլըչդարօղլուն, չհերքելով իր հայկական ծագումը, իր հերթին հայտարարել է, որ Էրդողանը նույնպես հայկական գեներ ունի։ Նրա տատիկը նույնպես հայ է։
Թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկինհարցազրույցներից մեկում մեկնաբանել է թուրք քաղաքական գործիչների փոխադարձ բացահայտումները և վերլուծել դրանք։
Փորձագետը հիշեցրել է, որ Էրդողանի հայկական արմատների մասին խոսակցությունները վաղուց են շարունակվում, և Էրդողանը «շատ է վիրավորվում» դրանց հիշատակումից։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը Կրեմլի վրա հարձակման հետևանքով չի տուժել
Կրեմլի նստավայրի վրա Կիևի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել, հայտնում է Կրե...
Թուրքիան փակել է իր օդային տարածքը ՀՀ-ից դեպի 3-րդ երկրներ թռիչքների համար
Թուրքիան փակել է իր օդային տարածքը ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնա...
ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Թուրքիայի տարածքով ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ թռիչքների արգելքի մասին
ԱՄՆ պետքարտուղարության իր անհանգստությունն է հայտնել հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու...
Վաշինգտոնում շարունակվում են հայ-ադրբեջանական քննարկումները
Վաշինգտոնում հայ-ադրբեջանական քննարկումներն այսօր ևս շարունակվում են։ Այս մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսն...