Վաշինգտոնում շարունակվում են հայ-ադրբեջանական քննարկումները
Վաշինգտոնում հայ-ադրբեջանական քննարկումներն այսօր ևս շարունակվում են։ Այս մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Ըստ նախնական ծրագրի՝ վաղը քննարկումների վերջին օրն է։
Հիշեցնենք՝ մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը Կրեմլի վրա հարձակման հետևանքով չի տուժել
Կրեմլի նստավայրի վրա Կիևի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել, հայտնում է Կրե...
Թուրքիան փակել է իր օդային տարածքը ՀՀ-ից դեպի 3-րդ երկրներ թռիչքների համար
Թուրքիան փակել է իր օդային տարածքը ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնա...
ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Թուրքիայի տարածքով ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ թռիչքների արգելքի մասին
ԱՄՆ պետքարտուղարության իր անհանգստությունն է հայտնել հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու...
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում. Սալիվան
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում և խրախուսում շարունակական երկխոսությունը: Այս մաս...