ԼՂ կոնֆլիկտային իրավիճակների լուծումը չի կարող լինել առանց խոչընդոտների. ՌԴ փոխարտգործնախարար
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը նշել է, որ այնպիսի հին և զգայուն կոնֆլիկտային իրավիճակների լուծումը, ինչպիսին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ընթացողն է, եթե իրատեսորեն նայենք, չի կարող ընթանալ առանց ինչ-ինչ խոչընդոտների:
Ըստ նրա` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ ժամանակին հաջողվել է մարել թեժ հակամարտությունը։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսքը հենց հրադադարի և հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ շարժման մեկնարկի և խաղաղապահ զորակազմի տեղակայման մասին է։
Այժմ, ըստ ՌԴ փոխարտգործնախարարի, երկխոսության միջոցով գործընթացն ընթանում է կարգավորման 4 հիմնական ուղղություններով` տարածաշրջանում կապերի ապաշրջափակում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքում, սահմանների սահմանազատում, հանրային կապերի հաստատում:
«Կարգավորման հիմնական տարրերը, այն է` հրադադարը և հայ-ադրբեջանական կարգավորման ընթացքի առանցքային ուղղությունների ձևակերպումը, այդ բոլոր սկզբունքները ձևակերպվել են և սկսել են իրագործվել բացառապես Ռուսաստանի և նրա նախագահի միջնորդական առաքելության շնորհիվ։ Սա ինքնին արդեն լուրջ ձեռքբերում է»,-նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը Կրեմլի վրա հարձակման հետևանքով չի տուժել
Կրեմլի նստավայրի վրա Կիևի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել, հայտնում է Կրե...
Թուրքիան փակել է իր օդային տարածքը ՀՀ-ից դեպի 3-րդ երկրներ թռիչքների համար
Թուրքիան փակել է իր օդային տարածքը ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնա...
ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Թուրքիայի տարածքով ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ թռիչքների արգելքի մասին
ԱՄՆ պետքարտուղարության իր անհանգստությունն է հայտնել հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու...
Վաշինգտոնում շարունակվում են հայ-ադրբեջանական քննարկումները
Վաշինգտոնում հայ-ադրբեջանական քննարկումներն այսօր ևս շարունակվում են։ Այս մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսն...