Պենտագոնը կիրականացնի ռեկորդային 170 միլիարդ դոլարի զենքի գնում
ԱՄՆ պաշտպանական բյուջեն 2024 ֆինանսական տարվա համար (սկսվում է 2023 թվականի հոկտեմբերի 1-ին)՝ կկազմի 842 միլիարդ դոլար, և կներառի 170 միլիարդ դոլարի հատկացում՝ զենքի գնումների ֆինանսավորման համար, երկու գումարներն էլ ռեկորդային են, նշվում է Պենտագոնի կայքում:
«2024 ֆինանսական տարվա բյուջեի հարցումը կրկին ներառում է 145 միլիարդ դոլարի ռեկորդային՝ հետազոտությունների և զարգացման, փորձարկման և գնահատման ներդրումներ: Բյուջեի նախագիծը ներառում է նաև 170 միլիարդ դոլարի գնումների ֆինանսավորում, որը պատմության մեջ ամենամեծ գումարն է», - նշվում է հայտարարության մեջ:
Ընդհանուր առմամբ, պաշտպանական բյուջեի չափը 2023-ի համեմատ ավելացել է 26 միլիարդ դոլարով, իսկ 2022-ի համեմատ՝ 100 միլիարդ դոլարով: Պենտագոնը նշել է, որ բյուջեի աճը պայմանավորված է Չինաստանի կողմից աճող սպառնալիքով. դա Վաշինգտոնի «հիմնական խնդիրն է»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները կրակ են բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Մարտի 13-ին՝ ժամը 19:00-19:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին...
Տիգրան Փարվանյանն ազատվել է Զորքերի միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Տիգրան Փարվանյանն ազատվել է Զորքերի միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից։...
Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր. Արցախի ՊԲ
Մարտի 10֊ին ժամը 19։10֊ից ժամը 19։40֊ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային ուղ...
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Վերին Շորժայի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Մարտի 9-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել...