Ռազմական

ՌԴ ՊՆ-ն` Լաչինի միջանցքով անխոչընդոտ շարժը վերսկսելու մասին

ՌԴ ՊՆ-ն` Լաչինի միջանցքով անխոչընդոտ շարժը վերսկսելու մասին
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը:Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում…

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը:

Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

 

ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով  ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ։

 

«Իրականացվել է մարդասիրական բեռով ավտոշարասյան ուղեկցում Գորիս-Ստեփանակերտ երթուղով։

 

Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում չորս երթուղիներով։

 

ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ադրբեջանական կողմը կրակահերթ է արձակել Մարտունու շրջանի գյուղերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորների ուղղությամբ. Արցախի ՆԳՆ

Փետրվարի 28-ին ժամը 16:55-ի սահմաններում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 53-ամյա Ա. Ավանեսյանը, Բերդաշեն գյուղի վարչակ...

Մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել․ մենք ունեցել ենք բավականաչափ ռազմական տեխնիկա պատերազմն այսպես չավարտելու համար․ Սերժ Սարգսյան

Մեր բանակը «Մերսեդես» չէր, դա անկասկած, եւ չէր էլ կարող լինել, որովհետեւ այսօրվա «Մերսեդեսը» տասնամյակների պատմություն ո...

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250