Թուրքական զինված ուժերը գնդակոծել են Հալեպը
Թուրքական զորքերի կողմից Սիրայի Հալեպ նահանգի Թել-Ռիֆաթ շրջանի գնդակոծության ժամանակ տարեց տղամարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է, հայտնում է քրդական ANHA գործակալությունը։
2022 թվականի նոյեմբերի 20-ից Թուրքիայի ԶՈւ–ն օդային հարվածներ է հասցնում Սիրիայի և Իրաքի հյուսիսին։ Հարձակումը ուղղված է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևի դեմ։ Հարվածներ են հասցվում Քոբանի քաղաքին։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է նոր ռազմական գործողության Սիրիայի հյուսիսում և այն կարող է սկսվել ցանկացած պահի։
Դամասկոսը բազմիցս անօրինական է անվանել թուրքական ուժերի ներկայությունը Սիրիայի սահմանային գոտում, որոնք այնտեղ գործողություններ են իրականացնում քրդական կազմավորումների դեմ և Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ զինված ուժերը հարվածել են Ուկրաինայի ԶՈՒ-ին վառելիքով և զինամթերքով ապահովող ձեռնարկություններին
ՌԴ զինված ուժերն այսօր հարված են հասցրել այն ձեռնարկություններին, որոնք Ուկրաինայի զորքերին ապահովում են վառելիքով և զին...
Պատրաստ ենք «ութ մարտական բրիգադների» զրահատեխնիկա և տանկեր փոխանցել Ուկրաինային․ Լլոյդ Օսթինն
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ասել է, որ դաշնակիցները պարտավորվել են ավելի քան «ութ մարտական բ...
Իրանից Ռուսաստան «մաքսանենգ ճանապարհով» 18 առաջադեմ անօդաչու թռչող սարքեր են տեղափոխվել․ The Guardian
Իրանը օգտագործել է նավակներ և պետական ավիաընկերություն՝ Ռուսաստան մաքսանենգ ճանապարհով նոր տեսակի առաջադեմ մարտական ...
«Բացարձակ սուտ է»․ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքում են
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը...