Պատրաստ ենք «ութ մարտական բրիգադների» զրահատեխնիկա և տանկեր փոխանցել Ուկրաինային․ Լլոյդ Օսթինն
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ասել է, որ դաշնակիցները պարտավորվել են ավելի քան «ութ մարտական բրիգադների» զրահատեխնիկա և տանկեր փոխանցել Ուկրաինային:
UNIAN-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Բրյուսելում Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի (Ռամշտայն-9) հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում։ Օսթինը նշել է, որ հանդիպումը հաստատեց, որ դաշնակիցները կաջակցեն Ուկրաինային երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանից պաշտպանվելու հարցում:
Նա ասել է, որ կոնտակտային խմբի անդամները ուկրաինացի զինվորականներին տրամադրել են ավելի քան «ութ մարտական բրիգադի» զրահատեխնիկա։
Ըստ Օսթինի՝ խոսքը ամերիկյան զրահամեքենաների՝ Bradley, Stryker, M1 Abrams տանկերի, բրիտանական Challenger 2 տանկերի, կանադական Senator զրահամեքենաների, գերմանական Leopard տանկերի, ինչպես նաև վերանորոգված խորհրդային T-72 տանկերի մասին է։
Նա հաստատել է, որ Իտալիան և Ֆրանսիան պատրաստվում են ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային։
Մինչդեռ Nordsee-Zeitung-ը հրապարակել է Ուկրաինայի համար նախատեսված ռազմական տեխնիկայի լուսանկարը, որը Գերմանիայի Բրեմերգաֆեն նավահանգիստ է ժամանել ԱՄՆ-ից։ Խոսքը Avenger հակաօդային պաշտպանության համակարգի եւ M2 Bradley հետևակի մարտական մեքենաների մասին է։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական զինված ուժերը գնդակոծել են Հալեպը
Թուրքական զորքերի կողմից Սիրայի Հալեպ նահանգի Թել-Ռիֆաթ շրջանի գնդակոծության ժամանակ տարեց տղամարդ է զոհվել, ևս մե...
Իրանից Ռուսաստան «մաքսանենգ ճանապարհով» 18 առաջադեմ անօդաչու թռչող սարքեր են տեղափոխվել․ The Guardian
Իրանը օգտագործել է նավակներ և պետական ավիաընկերություն՝ Ռուսաստան մաքսանենգ ճանապարհով նոր տեսակի առաջադեմ մարտական ...
ՌԴ զինված ուժերը հարվածել են Ուկրաինայի ԶՈՒ-ին վառելիքով և զինամթերքով ապահովող ձեռնարկություններին
ՌԴ զինված ուժերն այսօր հարված են հասցրել այն ձեռնարկություններին, որոնք Ուկրաինայի զորքերին ապահովում են վառելիքով և զին...
«Բացարձակ սուտ է»․ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքում են
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը...