Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել իրանական դրոններ արտադրող ընկերության վրա
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել իրանական Iran Aircraft Manufacturing Industries Corporation պետական կորպորացիայի դեմ, որը զբաղում է դրոնների արտադրությամբ։
ԵՄ պաշտոնական ամսագրի հրապարակման համաձայն՝ HESA-ի դեմ սահմանափակումները մտցվել են Ուկրաինա ռուսական բանակի ներխուժման ֆոնին։
Փաստաթղթերում նշվում է, որ Ռուսաստանը Ուկրաինայում մարտերում օգտագործում է HESA անօդաչու թռչող սարքեր։
Ինչպես նշում է Bloomberg-ը, Ռուսաստանն ու Իրանը զգալիորեն ամրապնդել են հարաբերությունները Ուկրաինայի պատերազմի սկսվելուց հետո։
Այսպես, գործակալությունը վկայակոչելով իրանական Donya-e Eqtesad հրատարակությանը, հայտնել է, որ Ռուսաստանը դարձել է Իրանի խոշորագույն օտարերկրյա ներդրողը։ 2021 թվականի օգոստոսից ի վեր Ռուսաստանը մոտ 2,7 միլիարդ դոլար է ծախսել Իրանի Իլամ նահանգում նավթային երկու նախագծերի վրա։