ԱՄՆ-ի գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին հրաժարվել է պատասխանել Սենատում COVID-19-ի ծագման վերաբերյալ հարցերին
ԱՄՆ-ի գլխավոր վարակաբան, Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի նախկին տնօրեն Էնթոնի Ֆաուչին Սենատում լարված լսումների ընթացքում հրաժարվել է պատասխանել COVID-19-ի ծագման վերաբերյալ հանրապետականների հարցերին՝ ավելի քան 100 անգամ վկայակոչելով Սահմանադրության հինգերորդ ուղղումը։
Այդ ուղղումը մարդուն թույլ է տալիս իր դեմ քրեական գործում ցուցմունք չտալ։ Ֆաուչին հայտարարել է, որ վախենում է՝ հանրապետականները կարող են իր խոսքերն օգտագործել սուտ ցուցմունքի համար քրեական հետապնդում սկսելու նպատակով։
Լսումները նախագահող հանրապետական սենատոր Ռենդ Փոլը Ֆաուչիին մեղադրել է համավարակի մասին տեղեկություններ թաքցնելու և COVID-19-ի հնարավոր լաբորատոր ծագումը հերքելու մեջ։ Ֆաուչին մեղադրանքներն անհեթեթ է անվանել՝ պնդելով, որ Փոլը ցանկանում է իրեն «ճաղերի հետևում» տեսնել։
Փոլը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կքվեարկի Ֆաուչիին Կոնգրեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար պատասխանատվության ենթարկելու մասին բանաձևի շուրջ։ Ֆլորիդայի գլխավոր դատախազը ևս հայտնել է, որ հետաքննություն կսկսի նրա նկատմամբ։
Լսումների ընթացքում Դոնալդ Թրամփը Ֆաուչիին «խելագար» է անվանել՝ կրկնելով իր պնդումը, որ վիրուսը տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից։
Ֆաուչիի՝ համավարակի ժամանակ արված օրագրային գրառումներից երևում է, որ նա սկզբում դիտարկել է ինչպես վիրուսի բնական ծագման, այնպես էլ լաբորատորիայից արտահոսքի վարկածը, սակայն հետագայում ավելի հավանական է համարել բնական ծագումը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բնական ծագման վարկածն առկա ապացույցներով առավել հիմնավորված է համարում՝ միաժամանակ նշելով, որ հարցը վերջնականապես պարզված չէ։
Նմանատիպ հոդվածներ
Էրեբունիում հայտնաբերվել է շուրջ 2600-ամյա որմնանկարի դրվագ
Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբն Էրեբունիի հնավայրում հայտնաբերել է որմնանկարի դրվագ, հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դ...
Կփոխվի վարորդական գործնական քննության մեկնարկային կետը Շիրակում. ՆԳ նախարար
Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին։ Այս մասին հայտնում է նախար...
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարա...
Հրաժարվում եմ աշխարհիկ կյանքից և ցանկանում եմ դառնալ ճգնավոր. անհետ կորած 14-ամյա Վահեն գրություն է թողել
Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանը գրում է․ «Փնտրվում է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգի եկեղեց...