Սիգի որսի արգելքի ընթացքում առգրավվել է 1 տոննայից ավելի ապօրինի որսված ձուկ
Ավարտվել է 36 օր տևած Սևանա լճում սիգի ձվադրման ընթացքում որսի արգելքին ուղղված խստացված վերահսկողությունը, հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
Դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Ոստիկանության, «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի, ՏԻՄ-ի աշխատակիցների հետ համատեղ հատուկ միջոցառումներ է իրականացրել Սևանա լճի ավազանում ու հարակից տարածքներում, բացօթյա վաճառակետերում, Երևան-Սևան մայրուղու և Գեղարքունիքի մարզից դուրս եկող ճանապարհների հենակետերում։
Շուրջօրյա հերթապահության ընթացքում ընդհանուր առգրավվել է 3877 հատ, 1345.3կգ «սիգ» տեսակի ձուկ, 10կգ ձկնկիթ, լճից դուրս են բերվել ապօրինի գործիքներ՝ 174 ձկնորսական ցանց, 95 խեցգետնաորսիչ, 3 ռետինե նավակ, լճի առափնյա հատվածից ապամոնտաժվել ու հեռացվել են ժամանակավոր կացարաններ։
Արձանագրված մի շարք դեպքերով նախապատրաստված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։
Նմանատիպ հոդվածներ
Եվրամիությունը լիովին ազատվել է Ռուսաստանից էներգետիկ կախվածությունից․ Բորել
Եվրամիությունը կարողացավ լիովին ազատվել Ռուսաստանից էներգետիկ կախվածությունից։ Այս մասին Diario թերթին տված հարցազրույցո...
Ֆինլանդիան սառեցրել է գրեթե 200 մլն եվրոյի ռուսական ակտիվներ
Ֆինլանդիան պատժամիջոցների շրջանակում սառեցրել է 187 մլն եվրոյի ռուսական ակտիվները, հայտնում է Yle-ն։ Ինչպես նշել է...
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել իրանական դրոններ արտադրող ընկերության վրա
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել իրանական Iran Aircraft Manufacturing Industries Corporation պետական կորպորացիա...
Անկարան չի միանա հակառուսական պատժամիջոցներին
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի խոսքով՝ Անկարան չի միանա հակառուսական պատժամիջոցներին, քանի ո...