Ինչո՞ւ է բենզինը թանկանում Հայաստանում․ ՄՊՀ նախագահը բացահայտում է պատճառը
Հայաստանում վերջին օրերին արձանագրված բենզինի թանկացման պատճառը համաշխարհային շուկայում տեղի ունեցող փոփոխություններն են։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հուլիսի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանում վառելիքի գնային դինամիկան վերջին տարիներին ընդհանուր առմամբ համահունչ է եղել համաշխարհային միտումներին։ Նա նշել է, որ ներկրման աղբյուրների դիվերսիֆիկացիայի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել որոշակի գնային մրցունակություն։
Գևորգյանի պարզաբանմամբ՝ հանձնաժողովը իրականացնում է ամենամսյա մոնիթորինգ՝ հետևելով թե՛ գներին, թե՛ ծավալներին։ Նա ընդգծել է, որ աշխարհում ընթացող փոփոխությունների պատճառով բենզինի և դիզելային վառելիքի շուկաները գտնվում են անկայուն վիճակում, ինչն էլ հանգեցրել է գների որոշակի աճի։
ՄՊՀ նախագահի խոսքով՝ ներկայումս խոսքը վերջին երկու-երեք օրերին նկատված փոփոխությունների մասին է, և վերջնական պատկերը դեռ պետք է գնահատվի։
Անդրադառնալով Ռուսաստանից վառելիքի մատակարարումների կրճատմանը՝ Գևորգյանը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված խնդիրներն այդ ուղղությամբ առկա են արդեն մի քանի տարի։
«Արդեն մոտ երկու-երեք տարի է՝ մենք Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում։ Ընդ որում, դիզելային վառելիքի մատակարարումների հետ կապված խնդիրներ նույնպես եղել են», — հայտարարել է Գևորգյանը։
Նմանատիպ հոդվածներ
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
Ովքե՞ր են նորընտիր ԱԺ-ի ամենահարուստ պատգամավորները․ Civilnet
2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պա...
«Մայր Հայաստան»-ն ու ՔՊ-ն ստացել են Երևանի ավագանու նոր մանդատներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 27-ի նիստում որոշում է կայացվել Երևանի ավագանու թափուր մնացած չոր...
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...