«Հայոց ցեղասպանություն» եզրույթի պատճառով լիցենզիայից զրկված թուրքական ռադիոկայանը դիմել է դատարան
Թուրքիայում հեռարձակվող «Açık Radyo»-ն անհատական հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ բողոքարկելով իր լիցենզիայի չեղարկման որոշումը։ Ռադիոկայանի լիցենզիան չեղարկվել էր Թուրքիայի «Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի» (RTÜK) կողմից այն բանից հետո, երբ հաղորդումներից մեկի ժամանակ հյուրն օգտագործել էր Հայոց ցեղասպանություն եզրույթը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։
Չնայած ռադիոկայանը վճարել էր նշանակված տուգանքն ու կատարել պարտավորությունները՝ «RTÜK»-ը դադարեցրել էր հեռարձակումը՝ պատճառաբանելով հաղորդման կասեցման որոշումը չկատարելը, որն ըստ ռադիոյի տնօրինության՝ տեխնիկական խնդիրների հետևանք է եղել։
Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը ևս ուժի մեջ է թողել լիցենզիայի չեղարկման որոշումը՝ առանց որևէ հիմնավորում ներկայացնելու։ Ռադիոկայանի ներկայացուցիչները նշում են, որ այս գործընթացը հանդիսանում է խոսքի և մտքի ազատության կոպիտ խախտում, ինչպես նաև ոտնահարում է հանրության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը։
«Açık Radyo»-ն հայտարարել է, որ շարունակելու է իրավական պայքարը՝ ընդգծելով, որ դատարանի որոշումը լուրջ ռիսկեր է պարունակում երկրի իրավական անվտանգության համար։
Նմանատիպ հոդվածներ
Էրեբունիում հայտնաբերվել է շուրջ 2600-ամյա որմնանկարի դրվագ
Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբն Էրեբունիի հնավայրում հայտնաբերել է որմնանկարի դրվագ, հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դ...
Կփոխվի վարորդական գործնական քննության մեկնարկային կետը Շիրակում. ՆԳ նախարար
Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին։ Այս մասին հայտնում է նախար...
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարա...
Հրաժարվում եմ աշխարհիկ կյանքից և ցանկանում եմ դառնալ ճգնավոր. անհետ կորած 14-ամյա Վահեն գրություն է թողել
Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանը գրում է․ «Փնտրվում է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգի եկեղեց...