Գևորգ Պապոյանը նշանակվել է «Արարատցեմենտի» նոր կառավարիչ-տնօրենին
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դավիթ Գևորգյանին նշանակել է «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կառավարիչ-տնօրեն։
Գևորգյանը մինչև այս պահը վարչապետի օգնականն էր։ 2018–21թթ եղել է Արագածոտնի մարզպետը, դրանից առաջ մի քանի ամիս` ՏԿԵ փոխնախարար։
Այսօր առավոտյան՝ կառավարության նիստից հետո, Պապոյանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ ընկերություն և կատարել տնօրենի նշանակումը։
«Այստեղ օրենսդրությունն այլ կարգավորում է նախատեսում։ Կառավարումն ամբողջությամբ անցել է Էկոնոմիկայի նախարարությանը, և տնօրենը լինելու է նախարարության աշխատակից»,- նշել էր նա։
Նախարարի խոսքով՝ մյուս հիմնարկների մասով ևս որոշումներ կկայացվեն։
«Հավաստիացնում եմ՝ մենք պակաս շահագրգռված չենք, որ տնտեսական ակտիվներն ամբողջությամբ աշխատեն։ «Նոյը» կվերաբացվի։ Քննարկեցինք նաև խաղողի մթերման հարցը, քանի որ եթե գործարանը չաշխատի, մթերումների հետ կապված խնդիրներ կառաջանան»,- ասել էր Պապոյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ նա հայտնել էր, որ «Արարատցեմենտի» կառավարիչը կնշանակվի հուլիսին։
«Մինչ այդ ընկերության բոլոր աշխատակիցներին հորդորում եմ բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը, որպեսզի հետագայում չառաջանան օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման կամ վարչական ու քրեական պատասխանատվության ենթարկման հիմքեր»,- գրել էր նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
«Կառավարությունը դու չես». Լիպարիտ Դրմեյանը կոշտ արձագանքել է Փաշինյանին
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը կոշտ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փ...
ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է և չի գործում․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է և չի գործում։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Կառավարութ...
Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանը հայտարարել է, որ պետք է դադարեցնել ռուս-հայկական հարաբերություններին առնչվող հարցերը Ադրբեջանի հետ կապելու պրա...
Ռուսաստանը տնտեսական աճի տեմպերով գերազանցում է Եվրամիությանը․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի VIII գումարման պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի տ...