Եվրոպան կրակի մեջ է․ այրվել է գրեթե կես միլիոն հեկտար տարածք
Հուլիսի սկզբից Եվրամիության երկրներում բնական հրդեհների հետևանքով այրված տարածքների մակերեսը կտրուկ աճել է և մոտենում է կես միլիոն հեկտարի սահմանագծին ըստ Եվրոպական Կոպեռնիկուս կլիմայական մոնիթորինգի ծառայության տվյալների։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Ներկայացված տվյալների համաձայն՝ ընթացիկ շաբաթվա դրությամբ տարվա սկզբից այրված տարածքների ընդհանուր մակերեսը հասել է 434,9 հազար հեկտարի։ Համեմատության համար՝ հուլիսի սկզբին այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 126,8 հազար հեկտար։
Հրդեհներն ուղեկցվել են նաև ածխաթթու գազի (CO₂) արտանետումների ռեկորդային ծավալներով․ միայն հուլիսի 22–29-ն ընկած մեկ շաբաթվա ընթացքում մթնոլորտ է արտանետվել շուրջ 9 մեգատոննա CO₂։
Բացի այդ, հուլիսի 15–22-ն ընկած շաբաթը վերջին 20 տարվա դիտարկումների ընթացքում դարձել է ամենակործանարարը։ Այդ ժամանակահատվածում առաջին անգամ այրված տարածքների մակերեսը գերազանցել է 187,8 հազար հեկտարը, իսկ առանձին հրդեհների թիվը հասել է 173-ի, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է։ Նախորդ առավելագույն ցուցանիշները կազմել էին համապատասխանաբար 103,4 հազար հեկտար և 124 հրդեհ։
Եվրոպան ներկայումս ապրում է վերջին տարիների ամենաուժեղ շոգի ալիքներից մեկը։ Ամենից շատ տուժել են Իսպանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն հայտարարել է, որ երկիրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր բախվել է բնական հրդեհների ամենամեծ թվին։
Իսկ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչես հայտնել է, որ 2026 թվականի սկզբից անտառային հրդեհները Իսպանիայում ոչնչացրել են շուրջ 150 հազար հեկտար տարածք, իսկ դրանց զոհ է դարձել 13 մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Գրտնակի 17 հարվածով սպանել են մորը. բացահայտվել են նոր մանրամասներ
Արագածոտնի մարզի Մելիք գյուղում տեղի ունեցած դաժան սպանության գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել։ «5-րդ ալիքի» փոխա...
Սուրեն Պապիկյանի նոր հրամանը՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ: Այս մասին հայտնում են Պաշտապնության...
Աղիքային վարակի դեպքեր Բյուրեղավանում․ բնակիչներին զգուշացնում են
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերի ֆոնին շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրությունները։ Առողջապահ...
Դեղամիջոցի հետկանչ Հայաստանում․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այն
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կարգադրագիր է տվել «ԹԵՈՖԱՐՄԱ ԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերությանը՝ դադարեցնելու «Գենսուլին...