Տնտեսություն

Անկարան չի միանա հակառուսական պատժամիջոցներին

Unknown 143 դիտում
Անկարան չի միանա հակառուսական պատժամիջոցներին

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի խոսքով՝ Անկարան չի միանա հակառուսական պատժամիջոցներին, քանի որ դրանք ավելի շատ վնաս կհասցնեն իրենց երկրի տնտեսությանը, քան հենց Ռուսաստանի Դաշնությանը։

 

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը կարծում է, որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից ձեռնարկված պատժամիջոցներն անարդյունավետ են եղել։ Այս կարծիքը նա հայտնել է շաբաթ օրը օտարերկրյա լրագրողներին։

 

«Արևմուտքի կողմից մինչ այժմ ձեռնարկված միջոցները Ռուսաստանի դեմ արդյունավետ չեն եղել: Դրանք չեն փոխել Ռուսաստանի գործողությունները, ոչ էլ ուկրաինացիներին հնարավորություն են տվել վճռական ռազմական հաղթանակ տանել: Ուրեմն ի՞նչ անենք, թող սա շարունակվի ևս մեկ  տարի, երկու, երեք»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

 

Քալընը հավելել է, որ «Թուրքիան չի միանա հակառուսական պատժամիջոցներին, քանի որ դրանք ավելի շատ վնաս կհասցնեն թուրքական տնտեսությանը, քան հենց Ռուսաստանի Դաշնությանը»։

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250