Եվրամիությունը լիովին ազատվել է Ռուսաստանից էներգետիկ կախվածությունից․ Բորել
Եվրամիությունը կարողացավ լիովին ազատվել Ռուսաստանից էներգետիկ կախվածությունից։ Այս մասին Diario թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Նա նշել է, որ էներգակիրների գները վերադարձել են իրենց մակարդակին մինչև Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը։
«Մի քանի ամսում մենք վերացրեցինք էներգետիկ կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից, որը մենք ունեինք տարիներ շարունակ»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
2023 թվականի սկզբին ԵՄ-ում գազի գները սկսեցին նվազել տաք ձմռան, գազապահեստարանների բարձր լցվածության և հողմակայաններից էլեկտրաէներգիայի արտադրության ավելացման պատճառով։ Հունվարի 17-ին գազի գինը 2021 թվականի օգոստոսից ի վեր առաջին անգամ հազար խորանարդ մետրի դիմաց 600 դոլարից իջել է: Ուրբաթ օրը՝ հունվարի 20-ի աճուրդում, էներգիակրի արժեքն աճել է 12%-ով՝ հասնելով հազար խորանարդ մետրի դիմաց 760 դոլարի։
Նմանատիպ հոդվածներ
Սիգի որսի արգելքի ընթացքում առգրավվել է 1 տոննայից ավելի ապօրինի որսված ձուկ
Ավարտվել է 36 օր տևած Սևանա լճում սիգի ձվադրման ընթացքում որսի արգելքին ուղղված խստացված վերահսկողությունը, հայտնում են&...
Ֆինլանդիան սառեցրել է գրեթե 200 մլն եվրոյի ռուսական ակտիվներ
Ֆինլանդիան պատժամիջոցների շրջանակում սառեցրել է 187 մլն եվրոյի ռուսական ակտիվները, հայտնում է Yle-ն։ Ինչպես նշել է...
Անկարան չի միանա հակառուսական պատժամիջոցներին
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի խոսքով՝ Անկարան չի միանա հակառուսական պատժամիջոցներին, քանի ո...
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել իրանական դրոններ արտադրող ընկերության վրա
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել իրանական Iran Aircraft Manufacturing Industries Corporation պետական կորպորացիա...