Ֆինլանդիան սառեցրել է գրեթե 200 մլն եվրոյի ռուսական ակտիվներ
Ֆինլանդիան պատժամիջոցների շրջանակում սառեցրել է 187 մլն եվրոյի ռուսական ակտիվները, հայտնում է Yle-ն։
Ինչպես նշել է երկրի արտաքին գործերի նախարարության պատժամիջոցների բաժնի ղեկավար Պիա Սաարիվաարան, խոսքը անշարժ գույքի, բաժնետոմսերի, մեքենաների, զբոսանավերի, ինքնաթիռների և այլ արժեքավոր գույքի մասին է։
2022 թվականի սեպտեմբերին հաղորդվեց, որ Ֆինլանդիայի իշխանությունները 189 միլիոն եվրոյի ընդհանուր գումարով բռնագրավել են Ռուսաստանի քաղաքացիների ունեցվածքը։ Արգելքներ են դրվել Եվրամիության (ԵՄ) պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձանց և կազմակերպությունների գույքի վրա։ Ընդհանուր առմամբ կայացվել է գույքի վրա ժամանակավոր կամ մշտական արգելանք դնելու շուրջ 200 որոշում։
Նմանատիպ հոդվածներ
Եվրամիությունը լիովին ազատվել է Ռուսաստանից էներգետիկ կախվածությունից․ Բորել
Եվրամիությունը կարողացավ լիովին ազատվել Ռուսաստանից էներգետիկ կախվածությունից։ Այս մասին Diario թերթին տված հարցազրույցո...
Սիգի որսի արգելքի ընթացքում առգրավվել է 1 տոննայից ավելի ապօրինի որսված ձուկ
Ավարտվել է 36 օր տևած Սևանա լճում սիգի ձվադրման ընթացքում որսի արգելքին ուղղված խստացված վերահսկողությունը, հայտնում են&...
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել իրանական դրոններ արտադրող ընկերության վրա
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել իրանական Iran Aircraft Manufacturing Industries Corporation պետական կորպորացիա...
Անկարան չի միանա հակառուսական պատժամիջոցներին
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի խոսքով՝ Անկարան չի միանա հակառուսական պատժամիջոցներին, քանի ո...