Ռուսաստանի կոշտ նախազգուշացումը Հայաստանին․ կպահանջենք փոխհատուցում. Ռեշետնիկով
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, որ «Հարավկովկասյան երկաթուղին» ռուսական ընկերության «անվճար» ակտիվ չէ, իսկ համաձայնագրի վերանայման դեպքում Հայաստանի կողմից որևէ լրացուցիչ վճարում պահանջելու պահանջները հիմնավորված չեն, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Այսպես նա մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Երևանը Ռուսաստանի հետ հարաբերություններում այլընտրանքներ է փնտրում ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ոլորտում։
Ռեշետնիկովի խոսքով՝ Ռուսաստանն արդեն ավելի քան 30 միլիարդ ռուբլի է ներդրել «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացման համար, ձեռք է բերել նոր շարժակազմ և գործող պայմանագրային պարտավորությունների շրջանակում զարգացնում է ենթակառուցվածքը։
«Եթե այդ պարտավորությունները միակողմանիորեն վերանայվեն, և մեր ներդրողին վնաս հասցվի, ապա մենք հիմքեր կունենանք պահանջելու դրա փոխհատուցումը», - ընդգծել է նախարարը։
Նա նաև հայտարարել է, որ նման իրավիճակում այն հարցադրումը, թե Ռուսաստանը պետք է լրացուցիչ որևէ վճարում կատարի Հայաստանին, անհիմն է։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...
Կոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի աշնանը Կոտայքի մարզը կդառնա տեղական ինքնակառավարման ընտրությունների գլխավոր...
Մոսկվան սպասում է Հայաստանի որոշմանը. վճռորոշ պահը մոտենում է
Մոսկվայի համար այսօր ամենահրատապ հարցերից մեկը, թերևս, այն է, թե ինչպես դուրս գալ ուկրաինական ցանցից, որի մեջ Կրեմլն է փ...
Գիշերն Ուկրաինան ռմբակոծել է Ռուսատանը. հարձակվել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա
Հուլիսի 25-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ ավիահարված են հասցրել Բելգորոդին։ Վնասվել են Լուչի ՋԷԿ-ը և «Յուժ...