Մոսկվան հայտարարեց՝ Կիևի հարձակման թիրախում հայտնվել են Ղազախստանն ու ԱՄՆ-ը
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հուլիսի 30-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Նովոռոսիյսկում՝ Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի ծովային տերմինալի մերձակայքում գտնվող նավթատարներին։
ԿԽԿ-ի մամուլի ծառայության տվյալներով՝ թիրախավորվել են օտարերկրյա դրոշներով նավերը, որոնց անձնակազմերը միջազգային են, իսկ վարձակալները՝ արտասահմանյան մատակարարներ։ Բեռնառաքողների թվում է նաև ամերիկյան Chevron ընկերությանը պատկանող Tengizchevroil-ը, որը մասնակցում է Ղազախստանից էներգակիրների մատակարարմանը։
Հարձակման հետևանքով տուժածներ չկան։ Բռնկված հրդեհները մարվել են, նավթի արտահոսք չի արձանագրվել։ Միաժամանակ ԿԽԿ-ն ստիպված է եղել կրկին դադարեցնել նավթի բեռնումը։
Զախարովան պնդել է, որ Ուկրաինայի գործողությունների հետևանքով տուժում են նաև Կիևի գործընկերներ համարվող Ղազախստանի և ԱՄՆ-ի տնտեսական շահերը։
«Կիևի ռեժիմի ղեկավարը փորձում է իր ահաբեկչական արկածախնդրության մեջ ներքաշել հնարավորինս շատ երկրների և ընդլայնել հակամարտության ծավալը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնում չեն կարող չնկատել, որ Վլադիմիր Զելենսկին, մի կողմից, խոսում է հրադադարի և հակամարտության կարգավորման մասին, իսկ մյուս կողմից՝ թույլատրում է հարձակումներ միջազգային վառելիքաէներգետիկ շղթաների և այն երկրի ակտիվների վրա, որից քաղաքական, ռազմական ու ֆինանսական օգնություն է խնդրում։
ՌԴ ԱԳՆ-ն ակնկալում է, որ ԱՄՆ իշխանությունները «համարժեք գնահատական կտան» Զելենսկու վարած քաղաքականությանը և կզսպեն նրան։ Մոսկվան նույնպիսի արձագանք է սպասում նաև ՄԱԿ-ից ու միջազգային այլ կառույցներից։
Նմանատիպ հոդվածներ
«Կառավարությունը դու չես». Լիպարիտ Դրմեյանը կոշտ արձագանքել է Փաշինյանին
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը կոշտ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փ...
ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է և չի գործում․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է և չի գործում։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Կառավարութ...
Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանը հայտարարել է, որ պետք է դադարեցնել ռուս-հայկական հարաբերություններին առնչվող հարցերը Ադրբեջանի հետ կապելու պրա...
Ռուսաստանը տնտեսական աճի տեմպերով գերազանցում է Եվրամիությանը․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի VIII գումարման պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի տ...