ԵՄ-ն Ուկրաինային լրացուցիչ ավելի քան 8 միլիարդ եվրո կհատկացնի 2026 թվականին
Եվրոպական խորհուրդը հուլիսի 30-ին հաստատել է Ուկրաինայի հիմնադրամի և դրա հետ կապված ծրագրի փոփոխությունները. փաստաթուղթը նախատեսում է Կիևին լրացուցիչ 8,3 միլիարդ եվրոյի հատկացում 2026 թվականին։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի լրատվական ծառայությունը:
«Փոփոխություններն արտացոլում են 8,3 միլիարդ եվրոյի հատկացում 2026 թվականի լրացուցիչ ֆինանսավորման համար, որը տրամադրվում է Ուկրաինային աջակցության վարկի տեսքով, ինչը Եվրոպական խորհրդարանի և ԵՄ-ի խորհրդի կողմից համաձայնեցված է այս տարվա փետրվարին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինական պլանը «սահմանում է հավակնոտ բարեփոխումների ճանապարհային քարտեզ, որոնք Ուկրաինան պետք է կատարի հիմնադրամի շրջանակներում միջոցներ ստանալուց առաջ»։
Եվրոպական խորհուրդը նաև հաղորդել է, որ, Եվրահանձնաժողովի առաջարկին համապատասխան, «փոփոխված Ուկրաինական պլանը նախատեսում է լրացուցիչ քայլեր բարեփոխման ուղղությամբ, այդ թվում՝ օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում»։
Բրյուսելը հիշեցրել է, որ Ուկրաինայի հիմնադրամը, որը գործում է 2024 թ. մարտի 1-ից, տրամադրում է ավելի քան 50 միլիարդ եվրո «կայուն ֆինանսավորում՝ դրամաշնորհների և փոխառությունների տեսքով»՝ 2024-2027 թթ. ընկած ժամանակաշրջանում Ուկրաինայի վերականգնմանը, վերակառուցմանը և արդիականացմանը աջակցելու համար։
Ուժի մեջ մտնելուց ի վեր Ուկրաինական հիմնադրամն արդեն 6 միլիարդ եվրո է տրամադրել միջանկյալ ֆինանսավորման տեսքով, 1,89 միլիարդ եվրո՝ նախնական ֆինանսավորման տեսքով և շուրջ 21,6 միլիարդ եվրո ընդհանուր գումարի յոթ մասնաբաժին։
Նմանատիպ հոդվածներ
«Կառավարությունը դու չես». Լիպարիտ Դրմեյանը կոշտ արձագանքել է Փաշինյանին
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը կոշտ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փ...
ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է և չի գործում․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է և չի գործում։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Կառավարութ...
Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանը հայտարարել է, որ պետք է դադարեցնել ռուս-հայկական հարաբերություններին առնչվող հարցերը Ադրբեջանի հետ կապելու պրա...
Ռուսաստանը տնտեսական աճի տեմպերով գերազանցում է Եվրամիությանը․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի VIII գումարման պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի տ...