ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում․ դատարանը երկարաձգեց ժամկետը
ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով։
Հիշեցնենք՝ Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստում այսօր երկար քննարկվել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու հարցը։
Սարգսյանի պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդել էր անհապաղ վերացնել տնային կալանքը՝ վկայակոչելով Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1619 որոշումը։ Փաստաբանի խոսքով՝ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող ազատությունից զրկվել առանց Ազգային ժողովի համաձայնության։
Վարդևանյանը նաև նշել էր, որ ՍԴ որոշմամբ արձանագրված է՝ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը չի կարող շարունակել պահվել ազատությունից զրկված վիճակում։ Նրա պնդմամբ՝ Սարգսյանը պատգամավորի կարգավիճակ է ստացել հուլիսի 21-ին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության հրապարակման պահից, ուստի տնային կալանքը պետք է անհապաղ վերացվեր։
Դատարանը, սակայն, չի բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը և Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգել է ևս մեկ ամսով։
Նմանատիպ հոդվածներ
«Կառավարությունը դու չես». Լիպարիտ Դրմեյանը կոշտ արձագանքել է Փաշինյանին
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը կոշտ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փ...
ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է և չի գործում․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է և չի գործում։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Կառավարութ...
Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանը հայտարարել է, որ պետք է դադարեցնել ռուս-հայկական հարաբերություններին առնչվող հարցերը Ադրբեջանի հետ կապելու պրա...
Ռուսաստանը տնտեսական աճի տեմպերով գերազանցում է Եվրամիությանը․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի VIII գումարման պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի տ...