ՈւԵՖԱ-ի անդամ 55 ֆուտբոլային ասոցիացիաները միաձայն աջակցել են աշխարհի առաջնության հնարավոր բոյկոտին
ՈւԵՖԱ-ի անդամ բոլոր 55 ազգային ֆուտբոլային ասոցիացիաները միաձայն աջակցել են աշխարհի առաջնության բոյկոտին, եթե ՖԻՖԱ-ն մրցաշարի հետ կապված իր առևտրային կառույցի բաժնեմասը վաճառի մասնավոր ներդրողներին։ Այս մասին հայտնում է The Times-ը։
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի գլխավորությամբ անցկացված արտակարգ առցանց հանդիպման ժամանակ ազգային ֆեդերացիաները համաձայնեցրել են ՖԻՖԱ-ի մրցաշարերը բոյկոտելու հնարավորությունը, եթե կառույցի նախագահ Ջանի Ինֆանտինոն շարունակի իր ծրագիրը։
Եվրոպական ֆուտբոլային ֆեդերացիաները դեմ են աշխարհի առաջնության անցկացման իրավունքների մի մասը մասնավոր ընկերություններին վաճառելու նախաձեռնությանը։ Նրանք կարծում են, որ աշխարհի առաջնությունների հաջողությունը մեծապես կախված է եվրոպական հավաքականների մասնակցությունից։
ՖԻՖԱ-ին ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է ստանալ իր կազմում ընդգրկված 211 ազգային ֆուտբոլային ասոցիացիաների մեծամասնության աջակցությունը։
Ավելի վաղ The Telegraph-ը հայտնել էր, որ Ինֆանտինոն դիտարկում է աշխարհի առաջնության կառավարումն առանձին ընկերության փոխանցելու և դրա բաժնետոմսերի մոտ 20-30 տոկոսը մասնավոր ներդրողներին վաճառելու հնարավորությունը։
Նմանատիպ հոդվածներ
Չեմպիոն դառնալն իմ գլխավոր նպատակն էր․ Ջանես Նազարյան
Մ-17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերադարձել է հայրենիք: Բաքվում ոսկե մեդալ նվաճած Ջան...
Ռուսաստանը վերադառնում է միջազգային ասպարեզ ևս մեկ մարզաձևում
Ֆունկցիոնալ բազմամարտի միջազգային ֆեդերացիան (IFFF) վերացրել է ռուս մարզիկների նկատմամբ գործող բոլոր սահմանափակումները՝...
Արգենտինայի հավաքականը սկանդալի կենտրոնում է․ ՖԻՖԱ-ն սկսել է կարգապահական վարույթ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի և ազգային հավ...
Աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը վերադարձել է հայրենիք՝ հերոսական ընդունելության արժանանալով
Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականը երկուշաբթի վերադարձել է հայրենիք՝ ԱՄՆ-ում կայացած 2026 թվականի աշխարհի առաջնությու...