ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` Ստամբուլի հայկական եկեղեցու կացարանում բռնկված հրդեհից. կան զոհեր
Ստամբուլի Բեյօղլու շրջանի Քարաքոյ թաղամասում գտնվող Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցու բնակելի հատվածում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել է 2 մարդ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Թուրքիան։
Բեյօղլու շրջանի վարչական ղեկավար Մուստաֆա Դեմիրելին և Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանը մեկնել են դեպքի վայր և տեղեկություններ ստացել իրականացվող աշխատանքների մասին։
Դեմիրելին լրագրողների հետ զրույցում ասել է, որ հրդեհի պատճառներն անհայտ են։ «Հրդեհի բռնկումից հետո մեր քաղաքացիներից 2-ը տարհանվել են տեղի ուժերով, իսկ 2-ը հրշեջների օգնությամբ տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանք տուժել են ծխից, սակայն վիճակը գնահատվում է բավարար»,– ասել է նա։ Դեմիրելին նշել է, որ սկզբում եկեղեցու սպասավորներից ստացած տեղեկությունների համաձայն` 2 հոգուց լուր չի եղել, նրանց մահացած վիճակում հայտնաբերել են հովացման աշխատանքներից հետո։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելցի ծայրահեղականները հարձակվել են հայկական ռեստորանի վրա ու ջարդուփշուր արել գույքը
Երուսաղեմում մի խումբ մարդիկ հարձակում են գործել Հին քաղաքում գտնվող հայկական ռեստորանի վրա: Ինչպես երևում է տեսան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է կոկորդիլոսը ջրահեղձ եղած 4-ամյա երեխայի դին մեջքի վրա հասցրել փրկարարներին
Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ՝ պնդելով, որ Ինդոնեզիայում կոկորդիլոսը մեջ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալմաթիի մանկական պանսիոնատները կասկածվում են երեխաներին ինքնասպանության դրդելու մեջ
Ալմաթիի մանկական պանսիոնատները կասկածվում են երեխաներին ինքնասպանության դրդելու մեջ: Այս մնասին գրում են ղազախական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղան պահմտոցի խաղալիս թաքնվել է կոնտեյների մեջ, որը փակել ու նավով տեղափոխել են Մալայզիա
Տղան Բանգլադեշում ընկերների հետ պահմտոցի է խաղացել, իսկ նրան գտել են Մալայզիայում: Երեխան որոշել է բարձրանալ կոնտե...