Ուկրաինայում կանգնեցվել է զինտեխնիկայի և ռազմամթերքի արտադրությունն ու վերանորոգումը. ՌԴ ՊՆ
Հարվածի հետևանքով դադարեցվել է Ուկրաինայի արևմտյան շրջաններից ուկրաինական զինուժի պահեստազորի տեղափոխումը։
ՌԴ ԶՈւ–ն այսօր ինտենսիվ հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի օբյեկտներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Դեկտեմբերի 29-ին ՌԴ ԶՈւ–ն օդային և ծովային տեղակայման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով ինտենսիվ հարված է հասցրել Ուկրաինայի ռազմական կառավարման համակարգին և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքն ապահովող էներգետիկական օբյեկտներին։ Հարվածը ծառայել է նպատակին, բոլոր նշված թիրախները խոցվել են», – ասված է հաղորդագրությունում։
ՊՆ–ի տվյալներով` հարվածի հետևանքով կանգնեցվել է զինտեխնիկայի և ռազմամթերքի արտադրությունն ու վերանորոգումը, ինչպես նաև դադարեցվել Ուկրաինայի արևմտյան շրջաններից Ուկրաինայի ԶՈւ–ի պահեստազորի տեղափոխումը։
Երկաթուղային բեռնափոխադրումների խափանման հետևանքով Ուկրաինայի զինված ուժերի համար մատակարարված օտարերկրյա սպառազինությունն արգելափակվել է թիկունքային շրջաններում։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել:
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 308-րդ օրը։
Նմանատիպ հոդվածներ
Հաքերները հրապարակել են Ռուսաստանի դեմ կռվող ՆԱՏՕ-ի սպաների տվյալները
Ռուսական RaHDit հաքերային խումբը («Չար ռուս հաքերներ») հրապարակել է ավելի քան 100 մարդու անվամբ ցուցակ, որում ներառված ե...
Ռուսաստանն ավելի քան 120 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ. Պոդոլյակ
Դեկտեմբերի 29-ի առավոտյան Ռուսաստանն ավելի քան 120 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Այս մասին Twitter-ում հա...
Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ-ը զորավարժություն կանցկացնի այլ երկրում
Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ միացյալ շտաբը առաջարկներ է մշակում այլ պետությունների տարածքում զորավարժություններ անցկացն...
Զելենսկին առաջ է քաշել 10 կետից բաղկացած խաղաղության ծրագիր. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Անկարան աջակցում է Կիևի՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման 10 կ...