Սպորտ

Եվրոպայում իմ գործն ավարտված է. Ռոնալդու

Gohar Vardanyan 368 դիտում
Եվրոպայում իմ գործն ավարտված է. Ռոնալդու

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ Եվրոպայում «իր ողջ աշխատանքն արդեն արված է», և սաուդյան «Ալ Նասր» ֆուտբոլային ակումբում խաղալը նոր մարտահրավեր կլինի իր համար։ 

 

«Եվրոպայում իմ գործն ավարտված է, ես շահել եմ ամեն ինչ։ Հիմա սա նոր մարտահրավեր է ինձ համար»,- հունվարի 3-ին ասել է Ռոնալդուն, գրում է Sky Sports-ը:

 

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պայմանագիր է կնքել սաուդյան «Ալ Նասր»-ի հետ։ Ինչպես հայտնում է Marca թերթը, Ռոնալդուի և ակումբի միջև բանակցությունները սկսվել են նոյեմբերին՝ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ։ Ըստ հրապարակման՝ ակումբը մարզիկի հետ պայմանագիր է կնքել 2,5 տարով՝ մինչև 2025 թվականը։ Գործարքի գումարը պետք է կազմեր գրեթե 200 միլիոն եվրո մեկ սեզոնի համար: 

 

Ինքը՝ հարձակվողը, ասել է, որ ուրախ է նոր ակումբ տեղափոխվելու համար և ոգեշնչված է ֆուտբոլային թիմի աշխատանքով։ Միաժամանակ, ըստ Marca-ի, Ռոնալդուն կարող է վարձավճարով տեղափոխվել «Նյուքասլ», եթե թիմը նվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր, քանի որ նրա պայմանագրում նման կետ կա։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250