Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Պելեն

82 տարեկան հասակում մահացել ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն, Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն: Աշխարհահռչակ ֆուտբոլիստի մահվան մասին գրել է Associated Press-ը։ 

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պելեն սկսել է հրաժեշտ տալ ընտանիքի անդամներին:
 

Նոյեմբերի 30-ին հաղորդվել էր, որ Պելեն հիվանդանոց է ընդունվել մարմնի ընդհանուր այտուցով։ Բրազիլացու մոտ ախտորոշվել է սրտի անբավարարություն և շփոթություն: Կլինիկայի բժիշկները, որտեղ պառկած է նախկին մարզիկը, ասել են, որ բրազիլացին քաղցկեղի բացասական միտում ունի, և, հետևաբար ավելի ինտենսիվ խնամքի կարիք ունի երիկամների և սրտի աշխատանքի խանգարման պատճառով։

 

Պելեն Բրազիլիայի հավաքականում աշխարհի եռակի չեմպիոն է: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից նա ճանաչվել է դարի խաղացող։