ԼՈՒՍԱՆԿԱՐ. Պելեի դուստրը` հոր մասին
Պելեի դուստրը կիսվել է հիվանդանոցում արված ընտանեկան լուսանկարով, որտեղ ֆուտբոլի 82 -ամյա լեգենդը վերջին մի քանի շաբաթների ընթացքում պայքարում էր քաղցկեղի դեմ:
«Այն, ինչ մենք կանք, քո շնորհիվ է: Սիրում ենք քեզ անվերջ։ Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 82 տարեկան հասակում մահացել ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն, Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն:
Օրեր առաջ Պելեն հրաժեշտ էր տվել ընտանիքի անդամներին:
Նոյեմբերի 30-ին հաղորդվել էր, որ Պելեն հիվանդանոց է ընդունվել մարմնի ընդհանուր այտուցով։ Բրազիլացու մոտ ախտորոշվել է սրտի անբավարարություն և շփոթություն: Կլինիկայի բժիշկները, որտեղ պառկած է նախկին մարզիկը, ասել են, որ բրազիլացին քաղցկեղի բացասական միտում ունի, և, հետևաբար ավելի ինտենսիվ խնամքի կարիք ունի երիկամների և սրտի աշխատանքի խանգարման պատճառով։
Պելեն Բրազիլիայի հավաքականում աշխարհի եռակի չեմպիոն է: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից նա ճանաչվել է դարի խաղացող։