Կանադան պատրաստվում է Աբրամովիչի ընկերությունից բռնագրավել 26 միլիոն դոլար և այն տրամադրել Ուկրաինային
Կանադան պատրաստվում է բռնագրավել և առգրավել 26 միլիոն դոլար Ռոման Աբրամովիչի «Granite Capital Holdings» ընկերությունից, որը հայտնվել է երկրի պատժամիջոցների տակ, ասվում է կառավարության կայքում տեղադրված հաղորդագրությունում։
Համապատասխան միջոցառումների մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Մելանի Ջոլին։ Օտտավան մտադիր է առաջին անգամ դիմել նման ընթացակարգի. այժմ օրենքը թույլ է տալիս իշխանություններին կալանք դնել պատժամիջոցների տակ գտնվողների ակտիվների վրա։ Նախարար Ջոլին քննարկում է ակտիվների բռնագրավման դատական բողոքը, որը թույլ կտա միջոցներ ուղղել Ուկրաինայի վերականգնմանը։
Զեկույցում նշվում է, որ Կանադան կլինի առաջինը G-7-ի երկրներից, որը կձեռնարկի նման միջոցներ։ Բռնագրավման, և ոչ միայն ակտիվների սառեցման հարցը քննարկվում է նաև այլ երկրների կողմից։
Նոյեմբերի վերջին Եվրահանձնաժողովը մեկ այլ լուծում առաջարկեց՝ Եվրոպայում սառեցված ակտիվների կառավարման և ներդրման կառույցի ստեղծում։ «Ուկրաինային հասցված վնասը գնահատվում է 600 միլիարդ եվրո։ Ռուսաստանն ու նրա օլիգարխները պետք է փոխհատուցեն Ուկրաինային հասցված վնասը և փակեն երկրի վերականգնման ծախսերը»,- ասվում է ԵՀ-ի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, գործարարների, լրագրողների դեմ։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն ու Ադրբեջանը կավելացնեն գազի մատակարարումները
Ռուսաստանը Ադրբեջանի հետ պայմանավորվել է ավելացնել ներքին սպառման համար գազի մատակարարումները։ Այս մասին ՏԱՍՍ-ին տ...
Վերին Լարսում իրավիճակը կարգավորվե՞լ է. Քերոբյանը լավ լուր հայտնեց
Վերին Լարսում ծանրաբեռնվածությունը թուլացել է, հերթերն աննշան են։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույց...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Հայտնի է` որ երկրներն են ամենաշատ ներդրումներն արել Ադրբեջանի տնտեսության մեջ
Ո՞ր երկրներն են ամենաշատ ներդրումներն արել Ադրբեջանի տնտեսության մեջ։ Ադրբեջանական լրատվականները հրապարակել են այդ...
«ՀՀ-ն ու ՌԴ-ն դիտարկում են ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում նոր հնարավորությունները». Օվերչուկ
Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցությունը նշանակալի թեմա է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի հ...