Քաղաքականություն

ԵՄ-ն նախատեսում է վիզային սահմանափակումներ Վրաստանի նկատմամբ

ԵՄ-ն նախատեսում է վիզային սահմանափակումներ Վրաստանի նկատմամբ
Եվրոպական հանձնաժողովը նոյեմբերին կարող է հաստատել վիզային սահմանափակումների նոր համակարգ, որը նպատակ ունի ճնշում գործադրել Վրաստանի իշխանությունների վրա՝ երկիրը վերադարձնելու դեպի ԵՄ ինտեգրման ուղի։…

Եվրոպական հանձնաժողովը նոյեմբերին կարող է հաստատել վիզային սահմանափակումների նոր համակարգ, որը նպատակ ունի ճնշում գործադրել Վրաստանի իշխանությունների վրա՝ երկիրը վերադարձնելու դեպի ԵՄ ինտեգրման ուղի։ Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։


Ըստ նրա՝ ծրագրված մեխանիզմը թույլ կտա ժամանակավորապես դադարեցնել վիզային արտոնությունները այն երկրների համար, որոնք շեղվում են եվրոպական արժեքներից կամ չեն կատարում ԵՄ-ի հետ պայմանավորվածությունները։ Նման քայլը կարող է դառնալ պատասխան Վրաստանի վերջին քաղաքական որոշումներին, որոնք Բրյուսելում գնահատվում են որպես հակասող եվրոպական ուղղությանը։


Եվրահանձնաժողովը շեշտում է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել Վրաստանի եվրոպական ձգտումներին, սակայն ակնկալում է ավելի հստակ քայլեր ժողովրդավարական ինստիտուտների և իրավունքի գերակայության ուղղությամբ։ Վիզային քաղաքականության հարցը նախատեսվում է քննարկել առաջիկա շաբաթներին։

Նմանատիպ հոդվածներ

Արմեն Սարգսյանն արհեստական բանականության ոլորտում համագործակցության հարցեր է քննարկել YAMAHA ընկերության ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ճապոնական հա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250