14-ամյա տղա է մահացել` Ֆրանսիա-Մարոկկո ֆուտբոլային խաղից հետո տեղի ունեցած բախումների արդյունքում. մանրամասներ
Ինչպես արդեն հայտնել էինք Մարոկկոյի հավաքականի կրած պարտությունից հետո ամբողջ Ֆրանսիայում երկու երկրների հավաքականների երկրպագուների մեջ բախումներ են տեղի ունեցել։ Նշել էինք, որ երկրպագուների և ոստիկանների միջև բախումներ են գրանցվել Փարիզում, Նիսում, Լիոնում և Մոնպելյեում։
RMC Sport-ի փոխանցմամբ՝ Մոնպելյեում երկրպագուների կոնֆլիկտի պատճառով 14-ամյա տղա է մահացել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆրանսիական այս քաղաքում ևս զանգվածային բախումներ են տեղի ունենցել ֆրանսիացիների և էթնիկ մարոկկացիների միջև։
Անհայտ անձինք մոտեցել են մեքենային, որում եղել են եռագույնների` ֆրանսիացիների երկրպագուները, և սկսել են պոկել պատուհանից դուրս ցցված ազգային հավաքականի դրոշը։ Վարորդը կտրուկ շրջել է և վրաերթի ենթարկել 14-ամյա տղայի: Ստացած վնասվածքներից վերջինս կլինիկայում մահացել է։