ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մակրոնի արձագանքը՝ Մբապպեի գոլերին
Ինչպես արդեն հայտնել ենք ԱԱ-ի եզրափակչում Կիլիան Մբապեն կարողացավ ընդամենը 1 ու կես րոպեում 2 գոլ խփել և փրկել Ֆրանսիային՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։ Տեսախցիկները ֆիքսել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արձագանքը՝ գոլերից հետո։
Հիշեցնենք, որ ընթանում է Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչը, որը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ։ Խաղում են մրցաշարի գործող չեմպիոն Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները։
Խաղի 80-րդ րոպեին արգենտինացիները խախտեցին կանոնները մրցակցի ֆուտբոլիստի նկատմամբ, մրցավարը նշանակեց 11-մետրանոց, գնդակին մոտեցած Կիլիան Մբապեն այն ուղարկեց ուղիղ ցանցի մեջ՝ կրճատելով հաշվի տարբերությունը։
Ընդամենը մեկ րոպե անց Մբապեն տուգանայինի մատույցներում ստացավ գնդակն ու այն ուղարկեց Մարտինեսի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը։
Առաջին խաղակեսում 2 գոլի հեղինակ դարձավ Արգենտինայի հավաքականը։ 23-րդ րոպեին, նախ Մեսսին էր 11-մետրանոցից դարձել գոլի հեղինակ, ապա 36-րդ րոպեին Դի Մարիան խփել էր իր թիմի երկրորդ գոլը։
Նմանատիպ հոդվածներ
2:2. Մբապպեն 2 գոլ խփեց 1 րոպեում և հավասարեցրեց հաշիվը
Մբապպեն 2 գոլ խփեց 1 րոպեում։ Ֆրանսիան հավասարեցրեց հաշիվը։ Մբապպեն 7 գոլով դառնում է ԱԱ-ի առաջնության առաջատար ռմբարկու...
Մեսսիի սև թիկնոցը. հայտնի է` ինչ խորհուրդ ուներ այն
Լիոնել Մեսսիի` աշխարհի առաջնության գավաթը բարձրացնելու համար սև թիկնոց կրելու իրական իմաստը դարձնում է անհավանական հզոր...
Բենզեման պաշտոնապես հայտարարել է Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման հայտարարել է Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։ Այս մասին 35-ամյա...
Արգենտինան՝ Աշխարհի չեմպիոն
Արգենտինան 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց Աշխարհի առաջնությունում։ Հիշեցնենք, որ ընթացավ Աշխարհի 2022 թվականի առաջնությ...