ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցունքաբեր գազ, կրակոցներ. Ֆրանսիայում երկրպագուների և ոստիկանների միջև բախումներ են եղել

Մարոկկոյի հավաքականի կրած պարտությունից հետո ամբողջ Ֆրանսիայում երկրպագուների բախումներ են տեղի ունեցել։
Փարիզում ոստիկանությունը ֆուտբոլասերների անկարգությունների ժամանակ զենք կրելու համար բերման է ենթարկել 40 մարդու։

Երկրպագուների և ոստիկանների միջև բախումներ են գրանցվել Փարիզում, Նիսում, Լիոնում և Մոնպելյեում։
Մայրաքաղաքում, արվարձաններում, ինչպես նաև Մոնպելյեում մարոկացի երկրպագուները քարեր և աղբ են նետել ուժայինների ուղղությամբ, այրել են մեքենաներ։

Մարոկացիները քարեր ու ճայթրուկներ են շպրտել նաև այն պատուհաններին, որտեղ Ֆրանսիայի դրոշներ են եղել։
Անկարգությունները ճնշելու համար ներգրավվել է 10000 ոստիկան։

 

Ինչպես պարզաբանում է Midi Libre-ն, անկարգությունների հիմնական մասնակիցները Ֆրանսիայի հավաքականի երկրպագուներն են։

Ֆրանսիայի եւ Մարոկկոյի հավաքականների երեկվա հանդիպումն ավարտվել է Ֆրանսիայի հավաքականի հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Ֆրանսիան է դուրս եկել աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կդառնա Արգենտինայի հավաքականը՝ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին ժամը 18:00-ին։