ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մակրոնը խաղից հետո մտել է ֆրանսիայի հավաքականի հանդերձարան և տոնել ֆուտբոլիստների հետ

 Ֆրանսիա-Մարոկո խաղից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտել է ազգային հավաքականի հանդերձարան ու շնորհավորել ֆուտբոլիստներին հաղթանակի և եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։

 

Մակրոնը նաև մտել է Մարոկկոյի հավաքականի հանդերձարան և շփվել այդ հավաքականի ֆուտբոլիստների հետ։ Մակրոնը Սոֆյան Ամրաբատին անվանել է ամբողջ առաջնության լավագույն կիսապաշտպան, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

 

Աշխարհի առաջնության եզրափակիչում դեկտեմբերի 18-ին Հայաստանի ժամանակով 19:00-ին Ֆրանսիան կխաղա Արգենտինայի հետ։