Գերմանիան դուրս մնաց Ֆուտբոլի ԱԱ-ից
Գերմանիայի հավաքականը Աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի խաղում հաղթեց Կոստա Ռիկայի ընտրանուն, սակայն չկարողացավ դուրս գալ Քաթարի մրցաշարի փլեյ-օֆֆ, գրում է News.ru-ն։
«Էլ Բայթ» մարզադաշտում կայացած E խմբի հանդիպումն ավարտվել է 4։2 հաշվով։ Գերմանացիների հավաքականկց գոլեր խփեցին Սերժ Գնաբրին, Կայ Հավերցը (երկու անգամ) և Նիկլաս Ֆյուլկրուգը։ Կոստառիկացիների կազմում գոլերի հեղինակ են դարձել Ելցին Թեխեդան և Խուան Վարգասը։
Խմբի մյուս խաղում Իսպանիան 1-2 հաշվով պարտվեց Ճապոնիային։
Այսպիսով, Գերմանիան վաստակեց 4 միավոր և խմբում զբաղեցրեց երրորդ տեղը՝ գոլերի վատագույն տարբերության պատճառով 2-րդ տեղը զիջելով իսպանացիներին։ Խմբում առաջին տեղը զբաղեցրել է Ճապոնիայի հավաքականը։
Գերմանիայի հավաքականը խմբային փուլից հետո երկրորդ անգամ անընդմեջ դուրս մնաց աշխարհի առաջնությունից։