Սպորտ

Ֆուտբոլի ԱԱ. Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական կտա

Ֆուտբոլի ԱԱ. Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական կտա

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական կտա աշխարհի առաջնությունից հավաքականի դուրս մնալուց հետո։ 

 

Իսպանացի Ռոբերտո Մարտինեսը նման որոշում է կայացրել Խորվաթիայի հավաքականի հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո։

 

«Դա իմ վերջին խաղն էր գլխավոր մարզչի պաշտոնում։  Դա զգացմունքային էր, ինչպես կարող եք պատկերացնել»,- լրագրողներին ասել է Մարտինեսը:

 

49-ամյա մարզիչը Բելգիայի հավաքականը գլխավորում է 2016 թվականից։  Նրա գլխավորությամբ հավաքականը նվաճել է Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնության բրոնզը, ինչը թիմի պատմության լավագույն ձեռքբերումն էր։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250