Ռուսաստանը հզորացնելու է միջուկային զինանոցը․ Շոյգուն մանրամասնել է
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր ասել է, որ հատուկ ուշադրություն է հատկացվելու ռուսական միջուկային ուժերի ենթակառուցվածքային փոփոխություններին:
Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը կհզորացնի միջուկային զինանոցը և այդ սպառազենի մարտական կարողությունները: Նրա փոխանցմամբ, այսօր ստեղծվում են նոր տեսակի հրթիռների արտադրության կենտրոններ:
«2023 թվականի խոշոր շինարարական ծրագրերում հատուկ ուշադրություն կհատկացվի ռազմավարական միջուկային ուժերի համար անհրաժեշտ արտադրամասերի ստեղծմանը»,- ասել է Շոյգուն:
Ռուսաստանն ունի աշխարհում ամենամեծ միջուկային զինանոցը: Մարտագլխիկների քանակը հասնում է մոտ 6 հազարին:
Կրեմլն Ուկրաինայի զավթված տարածքները հայտարարել է Ռուսաստանի Դաշնության անբաժան մաս և սպառնացել, թե դրանց պաշտպանության համար պատրաստ է կիրառել բոլոր հնարավոր միջոցներն, այդպես ակնարկ անելով հարկ եղած դեպքում նաև միջուկային զենք օգտագործելու հնարավորության մասին:
Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Ուկրաինայում միջուկային զենքի հնարավոր կիրառումը Ռուսաստանի համար կունենա ծանրագույն հետևանքներ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները կարճ զրույց են ունեցել
Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարները Լեհաստանում զրույց են ունեցել ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստում։ ԶԼՄ-...
Պուտինն ու Ալիևը զրուցել են․ Կրեմլից հայտնել են, թե որն է եղել քննարկման թեման
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկվել է Մոսկվայի, Բաքվի և Եր...
Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա. Ալիևը հայտնել է, թե ինչու
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա։ Այս մասին հայտարարել...
Ֆրանսիան և ԱՄՆ-ն փորձում են միջամտել Երևանի և Բաքվի միջև Ռուսաստանի միջնորդական ջանքերին. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում անդրադարձել է հարցին առ այն, թե ինչու ԼՂ հակամարտության կարգավորման...