Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները կարճ զրույց են ունեցել
Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարները Լեհաստանում զրույց են ունեցել ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստում։ ԶԼՄ-ները նկատել են նրանց երեքով կանգնած՝ ինչ-որ թեմա ակտիվ քննարկելիս։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Լեհաստանում է, որտեղ կմասնակցի ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին։
«Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լեհաստանի Լոձ քաղաք՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին։
Այցի շրջանակներում տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ»,-ասված է արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինն ու Ալիևը զրուցել են․ Կրեմլից հայտնել են, թե որն է եղել քննարկման թեման
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկվել է Մոսկվայի, Բաքվի և Եր...
Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա. Ալիևը հայտնել է, թե ինչու
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա։ Այս մասին հայտարարել...
Արևմուտքի հետ նախկին հարաբերությունների վերականգնում չի լինի. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եվրոպական անվտանգությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ հ...
Ֆրանսիան և ԱՄՆ-ն փորձում են միջամտել Երևանի և Բաքվի միջև Ռուսաստանի միջնորդական ջանքերին. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում անդրադարձել է հարցին առ այն, թե ինչու ԼՂ հակամարտության կարգավորման...