Ֆրանսիան և ԱՄՆ-ն փորձում են միջամտել Երևանի և Բաքվի միջև Ռուսաստանի միջնորդական ջանքերին. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում անդրադարձել է հարցին առ այն, թե ինչու ԼՂ հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբն այժմ չի գործում և արդյոք դրա աշխատանքի վերականգնման հեռանկար կա:
Ըստ Լավրովի՝ պատասխանը շատ պարզ է. ԵԱՀԿ ՄԽ-ն ժամանակին ստեղծվել էր՝ միավորելու այն երկրները, որոնք կարող էին ազդեցություն ունենալ տարածաշրջանում և կարող էին ազդակներ ուղարկել թե՛ Երևանին, թե՛ Բաքվին:
Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից և ՌԴ-ի միջնորդությամբ կրակի դադարեցման մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո, երբ Մոսկվան սկսել է կողմերին աջակցել սահմանազատման, կոմունիկացիաների ապաշրջափակման և խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքներում, նկատվել են մյուս խաղացողների՝ այդ գործընթացներին միջամտելու փորձերը:
«Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Արևմուտքը Վաշինգտոնի և Փարիզի շուրթերով պաշտոնապես հայտարարել է, որ ո՛չ մի տեղ, ո՛չ մի ձևաչափով չի աշխատելու ՌԴ-ի հետ: Դրանով նրանք հայտարարեցին ԵԱՀԿ ՄԽ գործունեության ավարտի մասին: Այդ պատճառով, երբ մեր հայ գործընկերները երբեմն հիշում են ՄԽ-ի մասին, մենք նրանց ասում ենք որ այդ հարցը պետք է ուղղել ոչ թե մեզ, այլ ԱՄՆ-ին և Ֆրանսիային, որոնք ասել են, որ այդ խումբ այլև հնարավոր չէ հավաքել, և, իհարկե, Ադրբեջանին, քանի որ առանց նրա մասնակցության որևէ միջնորդական ջանքեր անիմաստ են: Հիմա և՛ ֆրանսիացիները, և՛ ամերիկացիները, և՛ ԵՄ-ն փորձում են, միջնորդական ջանքերի միջամտելու միջոցով, փոխհատուցել իրենց իսկ կողմից ՄԽ-ի թաղումը՝ սեփականաշնորհելով այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ռուսական կողմի մասնակցությամբ: Օրինակ՝ Բրյուսելում անցկացնում են սահմանազատման հարցով հանձնաժողովի նիստ», - ասել է Լավրովը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները կարճ զրույց են ունեցել
Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարները Լեհաստանում զրույց են ունեցել ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստում։ ԶԼՄ-...
Պուտինն ու Ալիևը զրուցել են․ Կրեմլից հայտնել են, թե որն է եղել քննարկման թեման
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկվել է Մոսկվայի, Բաքվի և Եր...
Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա. Ալիևը հայտնել է, թե ինչու
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա։ Այս մասին հայտարարել...
Արևմուտքի հետ նախկին հարաբերությունների վերականգնում չի լինի. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եվրոպական անվտանգությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ հ...