Ինչպես է Մոսկվայում տղամարդը շփոթել և սպանել հայ երիտասարդին
Հայտնի են դարձել Մոսկվայի հյուսիսում հայ երիտասարդի մահապատժի մանրամասները։ Կասկածյալը, որը բերման է ենթարկվել տաք հետքերով, ոստիկաններին հայտնել է, որ սխալ մարդու է կրակել։ Այս մասին գրում է Mk.ru-ն։
Նշվում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 18:30-ի սահմանում, Սոլնեչնոգորսկայա փողոցի բարձրահարկ շենքի բնակչուհին տեսահսկման համակարգի էկրանի վրա նկատել է, որ երկրորդ հարկի բնակարաններից մեկի վարձակալը՝ Աշոտ անունով (անունը փոխված է), մոտեցել է մուտքի դռանը։ Այդ պահին գլխարկով մի անհայտ տղամարդ թիկունքից հարձակվել է նրա վրա ու սկսել ծեծել։
Հարձակվողը բղավել է, որ կսպանի նրան, ապա հետևել է մոտ 7 կրակոց, որից հետո հանցագործը հանգիստ հեռացել է։ Բժիշկներն ու ոստիկաններն արնահոսող Աշոտին գտել են մուտքի մոտ:
Երիտասարդի մոտ ախտորոշվել են գլխի, կրծքավանդակի, որովայնի բազմաթիվ վնասվածքներ։ Նա գիտակից վիճակում է եղել, բայց շոկի պատճառով ոչինչ չի կարողացել բացատրել։ Երիտասարդին շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են։
Դեպքի վայրում քննիչները հայտնաբերել են տրավմատիկ ատրճանակ, դրանից երկու պահունակ, 7 փամփուշտ և 2 ռետինե գնդակ։ Հետախույզներն արագորեն ուսումնասիրել են անվտանգության տեսախցիկները և ձերբակալել կասկածյալին: Պարզվել է, որ նա կովկասյան տարածաշրջանի 45-ամյա բնակիչ է։ Ձերբակալվածը ոստիկաններին ասել է, որ շփոթել է՝ տուժողի տեղում այլ մարդ պետք է լիներ։ Այժմ ոստիկանությունը պարզում է, թե իրականում ում վրա պետք է հարձակվեր տղամարդը և ինչ նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ Դիլիջանում իր ծառայողական մեքենայի մասնակցությամբ վթարի մասին
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում վթարի է ենթարկվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ծառայողական մեքենան,...
Ադրբեջանցիներն Արցախում կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ:Այս...
22-ամյա մայրը կերակրել է 28 օրական աղջնակին, 2 րոպե անց երեխային օրորոցում հայտնաբերել է մահացած
Նոյեմբերի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05։50-ի սահմաններում «Սևան» բժկական կենտրոնից...
1 զինծառայող է զոհվել, 7-ը վիրավորվել․ ՊՆ «Կամազ» է շրջվել
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող...