Հրշեջները դեռ փորձում են մարել հրդեհը «Դիլիջան» ազգային պարկում
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հրշեջ ջոկատները զինծառայողների օգնությամբ արդեն երկրորդ օրն է փորձում են մարել «Դիլիջան» ազգային պարկում բռնկված հրդեհը։
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր ժամը 5։40 հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել նախարարության Փրկարարական ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:
«Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 36 փրկարար ծառայող, N զորամասի 15 զինծառայող, «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից և ներգրավվել է 1 ջրատար», - ասված է հաղորդագրությունում:
Ըստ հաղորդագրության՝ մթության և բարդ ռելիեֆի պատճառով երեկ հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 00:25-03:00-ն, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ: Հա...
Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 22:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել...
ՊՆ մեքենա է վթարվել, զոհ ունենք
Քիչ առաջ հայկական լրատվականներում տեղեկություն տարածվեց, թե ՊՆ մեքենա է վթարվել և զոհ ունենք։ Auroranews-ը լուրի իսկությ...
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Արագածոտնի...