ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում գործարարը խաղալիք նռնակով ներխուժել է բանկ և գումար պահանջել

 Ռուսաստանի կազմում գտնվող Բուրյաթիայում 28-ամյա գործարարը խաղալիք նռնակով հարձակվել է բանկի մասնաճյուղի վրա։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մարզային վարչության մամուլի ծառայությունը, գրում է Gazeta-ն։

 

Միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի օգոստոսի վերջին՝ Ուլան-Ուդեում։ Տղամարդը գնացել է բանկի մասնաճյուղ, վերցրել կտրոնը, ապա անձնագիրը փոխանցել դրամարկղի աշխատակցին՝ գումար փոխանցելու գրավոր խնդրանքի հետ միասին։ Տղամարդը նրան նռնակի նմանվող մի առարկա է ցույց տվել։

Կինը սեղմել է խուճապի կոճակը, հարձակվողը, նկատելով դա, դիմել է փախուստի։ Նոյեմբերին նրան ձերբակալել են։ Տղամարդը ոստիկանության աշխատակիցներին ասել է, որ հանցագործությունը կատարել է՝ բիզնեսի հետ կապված խնդիրների պատճառով, ինչպես նաև խոստովանել է, որ նախօրոք պատրաստվել է բանկի վրա կատարված ավազակային հարձակմանը։

Հարձակվողի նկատմամբ խափանման միջոցը դեռ չի որոշվել։

Քաղաքականություն