ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔԿ-ն կադրեր է հրապարակել տնից, որտեղ դաժանորեն սպանել են մորն ու երեխաներին
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Պեմզաշեն գյուղի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ:
Պեմզաշեն գյուղի 1-ին փողոցի 10-րդ տան բնակիչների՝ դռան թակոցներին և հեռախոսազանգերին չարձագանքելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:28-ին:
Անմիջապես հիշյալ հասցե է մեկնել օպերատիվ խումբը և բացելով տան դուռը՝ ննջասենյակում հայտնաբերել նշված տան բնակիչների՝ 1991թ. ծնված կնոջ և վերջինիս՝ 07.12.2010թ. ծնված դստեր և 12.06.2014թ. ծնված որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով:
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, որի շրջանակներում իրականացվել են քննչական և վարութային անհետաձգելի և մեծածավալ գործողություններ:
Մասնավորապես՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, տուժողների մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառոմներ՝ դեպքի հանգամանքները, հանցագործություն կատարած անձի ինքնությունը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ։ Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ականատեսների հաղորդմամաբ պայթուցիկը գործի է դրել մահապարտ-ահաբեկիչը. նոր կադրեր` Ստամբուլի պայթյունից
Ինչպես արդեն հայտնել ենք Ստամբուլի Իսթիքլալ զբոսաշրջային փողոցում ուժգին պայթյուն է հնչել: Ըստ թուրքական լրատվական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անշտապ գողանում է վճարային տերմինալը, դնում մեքենան ու հեռանում
Հոկտեմբերի 27-ին, ժամը 15-ից 15.30-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի Թետչերի փողոցում գլխարկով ու բժշկական դիմակ...
Հրդեհ՝ Պռոշյանի կոնյակի գործարանում. ԱԻՆ
Հրդեհ՝ Պռոշյանի կոնյակի գործարանում, դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ։Նոյեմբերի 8-ին, ժամը 22։13-ին Ճգնաժամա...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կալուգայում հարբած տղամարդը հարձակվել է կին ոստիկանների վրա և փորձել ատրճանակ խլել
Կալուգայի մարզում հարբած տղամարդը հարձակվել է երկու կին ոստիկանների վրա հենց գրասենյակում և փորձել նրանցից մեկից ա...