Շիրակի մարզում հայտնաբերվել են մոր ու երկու երեխայի դիեր
Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում հայտնաբերվել են մոր ու երկու երեխայի մարմիններ։ Auroranews-ը կապ է հաստատել ՀՀ ԱԻՆ, որտեղից մեզ հայտնեցին, որ ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որտեղ բնակիչները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։
ԱԻՆ-ից մեզ փոխանցեցին, որ հրշեջ փրկարարները բացել են տան դուռը և հատակին հայտնաբերել են 3 դի։
Տեղեկություններ կան, որ մահացածներն են 31-ամյա Զարինե Մ-ն, 12-ամյա Կարինեն և 8-ամյա Սարգիսը, որոնց ամբողջական տվյալները ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում ականի պայթյունից մեկ քաղաքացի վիրավորվում է ստացել
Նոյեմբերի 5-ին ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, Ասկերանի շրջանի Կարմիր...
1 զինծառայող է զոհվել, 7-ը վիրավորվել․ ՊՆ «Կամազ» է շրջվել
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող...
Պեմզաշենում տեղի ունեցած ողբերգական դեպքով հարցաքննվել է ընտանիքի հայրը. ինչ է նա ասել
Պեմզաշենում տեղի ունեցած ողբերգական դեպքով հարցաքննվել է ընտանիքի հայրը, որ օրերս է վերադարձել արտերկրից: ArmLur.am-ի տե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դրամական պարգև՝ Պեմզաշենի սպանության մասին տեղեկություն հայտնողներին
Նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում առանձնապես ծանր հանցագործություն էր կատարվել։ Այս մասին հայտարարություն է...