ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպե՞ս «Ռեալի» գնդակը հայտնվեց բնակարաններից մեկի պատշգամբում
Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց «Ռայո Վալիեկանոյին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը պարտվեց 2:3 հաշվով։
Դաշտի տերերն արդեն 5-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը իսպանացի կիսապաշտպան Սանտիագո Կոմեսանյայի գոլի շնորհիվ։ «Ռեալը» չորս րոպեում առաջ անցավ հաշվի մեջ։ 37-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, իսկ 41-րդ րոպեին աչքի ընկավ բրազիլացի պաշտպան Էդեն Միլիտաոն։ Մինչև ընդմիջում «Ռայո Վալիեկանոն» կարողացավ վերականգնել հավասարությունը, իսկ երկրորդ խաղակեսում խփել նաեւ հաղթական գոլը։
«Ռեալն» ընթացիկ առաջնությունում կրեց առաջին պարտությունը եւ 32 միավորով նահանջեց երկրորդ տեղ։ Առաջին տեղ բարձրացավ «Բարսելոնան», որն ունի 34 միավոր։ «Ռայո Վալիեկանոն» 8-րդն է՝ 21 միավոր։