Զվարթնոցում չեղարկվել են մի շարք չվերթներ
«Զվարթնոց» օդանավակայանում՝ ըստ կայքում հրապարակված չվացուցակի տվյալների, չեղարկվել են մի քանի չվերթներ։
Կայքում հրապարակված չվացուցակի համաձայն՝ չեղյալ է հայտարարվել Կրասնոդար-Երևան չվերթը։ Azimuth ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Երևանում պետք է վայրէջք կատարեր ժամը 13։45-ին։
Չեղարկվել է նաև Fly Kish ավիաընկերության Թեհրան-Երևան չվերթը, որը նախատեսված էր ժամը 14։15-ին։Հավելենք՝ նույն ուղղությամբ ժամը 18։50-ին նախատեսված մեկ այլ չվերթը, որը սպասարկում է Caspian airlines-ը, կկայանա։
Նշենք՝ կայքի հրապարակած տվյալների համաձայն կան ուշացումներ Emirates և Fly Dubai ավիաընկերության չվերթներում։
Նմանատիպ հոդվածներ
Danone–ի մանկական կաթնախառնուրդները հետ են կանչվում․ թունավոր նյութ է հայտնաբերվել
Սննդամթերթի անվտանգության տեսչական մարմինը կուսումնասիրի «Danone» ընկերության մանկական կաթնախառնուրդները։ Auroranews.am-...
Ոսկու գնի կտրուկ անկում՝ միջազգային շուկաներում
APA-Economics-ի փոխանցմամբ՝ բորսայի տվյալների համաձայն, Նյու Յորքի COMEX ապրանքային բորսայում 2026 թվականի փետրվարյան ոս...
Բուք, մերկասառույց, մառախուղ․ ավտոճանապարհներ կան փակ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում...
Ոսկու գնի կտրուկ անկում՝ միջազգային շուկաներում
Նյու Յորքի Comex բորսայում 2026 թվականի փետրվարին ոսկու մատակարարման ֆյուչերսների գինը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ...