Ավանեսյանը՝ ապահովագրական փաթեթում գործող սահմանափակումների մասին
Ընդհանուր ապահովագրական փաթեթի շրջանակում տարվա ընթացքում մեկ անձի համար ծախսվող գումարի առավելագույն շեմ չի սահմանվում։ Այդ մասին Ազգային ժողովում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքին նվիրված աշխատանքային քննարկման ժամանակ ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ ընդհանուր քանակային ապահովագրության շրջանակում ծառայություններ ստանալու ընդհանուր շեմ նույնպես չկա, սակայն յուրաքանչյուր կոնկրետ ծառայության համար նախատեսված են սահմանափակումներ։
«Օրինակ բերեմ` արտահիվանդանոցային կարգով ՄՌՏ հետազոտության տարվա երկու դեպք ենք փոխհատուցում: Դրանից ավելին արդեն ապահովագրական փաթեթից դուրս է»,- նշել է նախարարը։
Նա հավելել է, որ սահմանափակումներ կան նաև նեղ մասնագետի խորհրդատվության մասով, որի դեպքում նախատեսվում է երկու խորհրդատվության փոխհատուցում։
«Ամեն ծառայության որոշակի շեմեր կան, և ունենք առավել փոխհատուցման գներ, և դրանից ավելի արդեն չենք փոխհատուցում կոնկրետ ծառայության արժեքը»,- ընդգծել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազոր...
ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է
Պաշտպանության Նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվե...
290 մլն դոլարի ՀՕՊ համակարգեր Ուկրաինային՝ Շվեդիայի և Դանիայի մասնակցությամբ
Շվեդիան և Դանիան համատեղ Ուկրաինային կմատակարարեն Tridon հակաօդային պաշտպանության համակարգեր։ Reuters-ը, հայտնում է, որ...
Մաքսատուրքի վերադարձ՝ 61 էլեկտրաշարժիչով մեքենա կօգտվի սակագնային արտոնությունից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի հ...