Մասլեննիկովը՝ Հայաստանից ԵՄ-ի հնարավոր պահանջների մասին
Եվրամիության ղեկավարությունը որոշ փուլում կպահանջի Հայաստանի լիակատար քաղաքական համերաշխություն, այդ թվում՝ Բրյուսելի հակառուսական կուրսի հետ։ Այս մասին TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպական հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
«Որոշակի պահի Բրյուսելը սկսում է ցանկացած թեկնածու երկրից պահանջել լիակատար համերաշխություն իր արտաքին քաղաքականության հետ, որն այժմ բացահայտ հակառուսական է», - նշել է դիվանագետը՝ մեկնաբանելով Հայաստանի եվրաինտեգրման ծրագրերը։ Նա նաև հավելել է, որ հույս ունի՝ Երևանը գիտակցում է, որ նույնիսկ Բրյուսելի բոլոր պահանջների կատարումը չի երաշխավորում Եվրամիության անդամակցությունը։
Մասլեննիկովը որպես օրինակ հիշատակել է Արևմտյան Բալկանների երկրները, որոնք, նրա խոսքով, տասնամյակներ շարունակ գտնվում են «ԵՄ անդամակցության հերթում»։ Նա նշել է, որ Ալբանիան այդ գործընթացում է 2000 թվականից, Հյուսիսային Մակեդոնիան՝ 2004-ից, Չեռնոգորիան՝ 2008-ից, իսկ Սերբիան՝ 2009-ից՝ կատարելով եվրոպացի բյուրոկրատների խիստ, հաճախ բնակչության համար ոչ ժողովրդական պահանջները, սակայն դեռևս չեն մոտեցել ԵՄ-ին անդամակցելուն։
Դիվանագետը նաև ընդգծել է, որ ԵՄ անդամակցությունը, հատկապես ներկայիս պայմաններում, չի երաշխավորում թեկնածու երկրների բարգավաճումը։ Նրա խոսքով՝ Բալթյան երկրներում, որոնք վերջերս նշել են Եվրամիությանն անդամակցության 20-ամյակը, տնտեսական ցուցանիշներն ու ժողովրդագրական իրավիճակը «մեղմ ասած, աննշան են»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ երկաթուղիների գործարկման շուրջ ՌԴ-ին դիմելու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկաթուղիների գործարկման հարցով Հայաստանը գրավոր դիմել է ՌԴ-ին։ Նրա խոսքով՝ Հա...
Ռուսաստանի ԱԳՆ-ից զգուշացրել են Հայաստանին
Եվրոպական միության հետ Հայաստանի արագացված մերձեցումը բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ նրա դաշնակցային...
Ռուսաստանը ցանկանում է մասնակցել TRIPP նախագծին. Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի խոսքով՝ Ռուսաստանը տնտեսական ճակատում կապեր է պահպանում հայ գոր...
Մկրտիչ սրբազանի կալանքը երկարացվեց. վերացվեցին բոլոր տեսակի սահմանափակումները
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի կալանքը երկարացվել է մեկ ամսով, իսկ նրա նկատմամբ կիրառված բոլոր տեսակի սահմանափ...