ԱՄՆ-ն չեղարկում է Կանադայում արտադրված ինքնաթիռների հավաստագրումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադան անօրինական և համառորեն հրաժարվել է հավաստագրել Gulfstream 500, 600, 700 և 800 ինքնաթիռները, որոնք երբևէ ստեղծված ամենամեծ և տեխնոլոգիապես ամենաառաջադեմ ինքնաթիռներից են։
Նրա խոսքով՝ այդ պատճառով չեղյալ է հայտարարվում Bombardier Global Express-ի և Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը, քանի դեռ Gulfstream-ը՝ ամերիկյան խոշոր ընկերությունը, լիովին հավատարմագրված չէ, ինչպես պետք է լիներ տարիներ առաջ։
Նշվում է նաև, որ Կանադան նույն հավատագրման գործընթացով փաստացի արգելում է Gulfstream-ի արտադրանքի վաճառքը Կանադայում։
Սպիտակ տան ղեկավարի հայտարարության համաձայն՝ եթե այս իրավիճակն անմիջապես չշտկվի, նախատեսվում է Կանադայից ԱՄՆ-ին վաճառած բոլոր ինքնաթիռների համար սահմանել 50% մաքսատուրք։
ԱՄՆ նախագահն իր հայտարարությունն ավարտվել է հետևյալ խոսքով. «Շնորհակալություն այս հարցում ձեր ուշադրության համար»։

Նմանատիպ հոդվածներ
Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազոր...
ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է
Պաշտպանության Նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվե...
290 մլն դոլարի ՀՕՊ համակարգեր Ուկրաինային՝ Շվեդիայի և Դանիայի մասնակցությամբ
Շվեդիան և Դանիան համատեղ Ուկրաինային կմատակարարեն Tridon հակաօդային պաշտպանության համակարգեր։ Reuters-ը, հայտնում է, որ...
Մաքսատուրքի վերադարձ՝ 61 էլեկտրաշարժիչով մեքենա կօգտվի սակագնային արտոնությունից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի հ...